Armenian Genocide of April 24, 1915
Armenian Genocide website by ArmNetwork Armenian Genocide  
ArmMail ArmNews ArmChat ArmDate ArmCards ArmKids ArmMusic ArmForums ArmJobs ArmTravel ArmLinks
APRIL24.NET
Pictures
History
Poetry
Duduk
The Form

OUR SPECIAL THANKS TO: Anahit
Anna
Artur
Diana
Lala
Mary
Robert

OTHER LINKS:
20 Voices
Genocide1915
GenocideEvents
24 April1915
TheForgotten
Genocide.ru
OurArarat
Armenian NI



ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ

ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ

 

         Ծնկածաղկի պես

Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից

Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր,

Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով

Ցողունն այս անգամ արմատից հատվեց.

Հայկական հարցից Թուրքիան ազատվեց

Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,

Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնված

Մարդկային ցեղի երբեւէ կրած անպատվության մեջ

Եվ մինչեւ անգամ իրենց թուրքերի

Արյունով հունցված սեւ պատմության մեջ:

 

Մի ո՜ղջ ժողովուրդ մեկ-մեկ թրատել,

Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…

…………

Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,

            Մարդի՛կ, որ մա՜րդ չեն,

Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ.

Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես,

Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ,

            Եվ սուր բահ է պետք,

Որ մարմինների սեւ տարթը քերես,-

            Հիմա ամենուր

Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ,

Հայոց մայրերին անում անպատիվ…

Լլկվողները թող գոռան «հրե՜շ»,

Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,

            Թե տղամարդիկ՝

             Հեռու եւ մոտիկ ՝

Դարձել են արդեն լեշ ու փորոտիք…

…..

                -Ո՛վ արդարություն,

Թող որ թքեմ ճակատին քո բաց,

Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,

                  Գոչել ո՛չ հիմա

                   Այնժամ էր գոչել,

                   Երբ խուզանն այս նույն

Արյունով հարբած գազանի նման

Դրդվելով միայն վայրենուն հայնտի իր պատճառներից,

Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում

Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից:

                Եվ հիմա՛,

                 Հիմա՜,

Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջարդ չէր,

                Այլ մա՜հ՝

Մահ համատարած եւ համազգային,

                 Մահ ծերի՛,

                  Մանկա՛ն,

                  Խեղճի՛

                  Հսկայի՛,

Երբ մահվան մրրիկ,

Երբ մահվան բուք էր,-

Այլեւս որտե՞ղ, որտե՞ղ էր թուրքը,

Որ արդարության ճակատը փակեր:

Ա՜խ, չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:


« previous     next »

©1989-2006 Copyright ArmNetwork. All Rights Reserved.

 

 

You Are Visitor#